Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն դեռ որոշում չի կայացրել Ռոբերտ Քոչարյանի հետ արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ

ՀՅԴ-ն դեռ որոշում չի կայացրել Ռոբերտ Քոչարյանի հետ արտահերթ ընտրություններին 
մասնակցելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կուսակցությունների դաշինք կազմելու մասին լուրերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը շեշտեց, որ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը դեռևս որոշում չի կայացրել, թե ընտրություններին ինչ ֆորմատով է մասնակցելու:

«Քանի դեռ ՀՅԴ գերագույն մարմինն այդ մասին հայտարարություն չի արել, ուրեմն մինչ այդ պահը մենք որոշում չունենք: Նման հարցերը մեզ մոտ որոշվում են ժողովների ժամանակ: Եթե մենք մասնակցենք ընտրություններին, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրանից հետո չի լինի»,- նշեց Սաղաթելյանը:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:

Ռոբերտ Քոչարյանը՝ ապրիլի 5-ին, ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտնել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար: Նա նշել էր նաև, որ ամենայն հավանականությամբ դաշինքում կլինի երկու կուսակցություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]