Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանը հայտնել է արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու մտադրության մասին. ՏԱՍՍ

Ռոբերտ Քոչարյանը հայտնել է արտահերթ ընտրություններին դաշինքով մասնակցելու 
մտադրության մասին. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Քոչարյանն ասել է ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում:

«Ես ղեկավարել եմ երկիրը 10 տարի, բայց անկուսակցական եմ: Կմասնակցեմ ընտրություններին՝ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար»,-ասել է Քոչարյանն ու հավելել, որ ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի երկու կուսակցություն:

Քոչարյանը, սակայն չի նշել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Հայաստանում հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից, ավելի վաղ Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումներից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]