Քաղաքականություն

Արա Այվազյանը հակասություն չի տեսնում Նիկոլ Փաշինյանի և Իգոր Պոպովի հայտարարություններում

1 րոպեի ընթերցում

Արա Այվազյանը հակասություն չի տեսնում Նիկոլ Փաշինյանի և Իգոր Պոպովի հայտարարություններում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հակասություն չի տեսնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես չեմ տեսնում հակասություն, ես ասում եմ, որ տարբեր հայտարարություններ են եղել և կոնտեքստից կտրված պետք չէ ներկայացնել»,- ասաց Այվազյանը:

Հունվարի 4-ին հրապարակվածհոդվածումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ. «2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»:

Հունվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում