Միջազգային

ՌԴ-ում ձերբակալել են Վոլգոգրադում ահաբեկչություն ծրագրած խմբավորման անդամին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ձերբակալել են Վոլգոգրադում ահաբեկչություն ծրագրած խմբավորման անդամին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Ադիգեայի Հանրապետությունում իրավապահները ձերբակալել են Վոլգոգրադ քաղաքում ահաբեկչություն ծրագրած «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» խմբավորման անդամին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը:

«Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման գործունությունն արգելված է Ռուսաստանի Դաշնությունում:

Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական խմբավորման իսլամիստները ծրագրում էին պայթեցնել «Մայր Հայրենիք» հուշարձանը: Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը նշել է, որ կազմակերպության գործունեության համակարգումն իրականացվել է Սիրիայի տարածքից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում