ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախում է
15:34, 28 Սեպտեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին:
Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում