ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Արցախում է

15:34, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն` տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար  Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին:

Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց,  ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր:


© 2009 ARMENPRESS.am