Միջազգային

Աֆրիկայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 201 հազարից

1 րոպեի ընթերցում

Աֆրիկայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 201 հազարից

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 միլիոն 201 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, վարակվածներից հիվանդությունը հաղթահարել է 926 հազարից ավելի մարդ, մահացել՝ 28 հազար 77-ը:

Վարակվածության ընդհանուր թիվը մայրցամաքում կազմում է 1 մլն 201 հազար 110:

Առավել մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (611 հազար 450 վարկակիր), Եգիպտոսը (97 հազար 478), Մարոկոն (53 հազար 252) և Նիգերիան (52 հազար 548):

ՆորայրՇողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում