Այսօր՝ մայիսի 24-ին
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1923 թ. այս օրը ծնվել է Հակոբ Հակոբյանը՝ հայ նշանավոր նկարիչ (մահ.՝ 2013 թ.)։
* 2010 թ. այս օրը Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արմավենու ճյուղի՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։
* 2003 թ. այս օրը Երևանում բացվեց Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը:
* 1936 թ. այս օրը ծնվել է Արամայիս Սահակյանը՝ գրող, երգիծաբան և հրապարակախոս:
* 1964 թ. այս օրը ծնվել է Վաչագան Աղասյանը՝ Արցախյան պատերազմի մասնակից:
* 1972 թ. այս օրը ծնվել է Մհեր Աբրահամյանը՝ Արցախյան պատերազմի մասնակից:
* 1972 թ. այս օրը ծնվել է Ժիրայր Ազիզյանը՝ Արցախյան պատերազմի մասնակից:
* 1956 թ. այս օրը Շվեյցարիայում անցկացվեց «Եվրատեսիլ» երգի առաջին մրցույթը։
* 1981 թ. այս օրը հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Լարիսսան։
* 1905 թ. այս օրը ծնվել է Միխայիլ Շոլոխովը՝ ռուս նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր:
* 1543 թ. այս օրը մահացել է Նիկոլայ Կոպեռնիկոսը՝ լեհ հռչակավոր գիտնական, աստղագետ, արևակենտրոն համակարգի գաղափարը առաջ քաշողներից մեկը:
Մ. Ա.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում