Այսօր՝  մայիսի 24-ին

Armenpress 00:18, 24 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1923 թ. այս օրը ծնվել է Հակոբ Հակոբյանը՝ հայ նշանավոր նկարիչ (մահ.՝ 2013 թ.)։

*           2010 թ. այս օրը Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արմավենու ճյուղի՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։

*           2003 թ. այս օրը Երևանում բացվեց Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը:

*           1936 թ. այս օրը ծնվել է  Արամայիս Սահակյանը՝ գրող, երգիծաբան և հրապարակախոս:

*           1964 թ. այս օրը ծնվել է  Վաչագան Աղասյանը՝ Արցախյան պատերազմի մասնակից:

*           1972 թ. այս օրը ծնվել է  Մհեր Աբրահամյանը՝ Արցախյան պատերազմի մասնակից:

*           1972 թ. այս օրը ծնվել է  Ժիրայր Ազիզյանը՝ Արցախյան պատերազմի մասնակից:

*           1956 թ. այս օրը Շվեյցարիայում անցկացվեց «Եվրատեսիլ» երգի առաջին մրցույթը։

*           1981 թ. այս օրը հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Լարիսսան։

*           1905 թ. այս օրը ծնվել է Միխայիլ Շոլոխովը՝ ռուս նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր:

*           1543 թ. այս օրը մահացել է Նիկոլայ Կոպեռնիկոսը՝ լեհ հռչակավոր գիտնական, աստղագետ, արևակենտրոն համակարգի գաղափարը առաջ քաշողներից մեկը:

 

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am