Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյանը հավատացած է՝ ԵՄ-ն Հայաստանի հետ ուրիշ որակի հարաբերություններ պետք է կառուցի

2 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանը հավատացած է՝ ԵՄ-ն Հայաստանի հետ ուրիշ որակի հարաբերություններ պետք է կառուցի

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը Հայաստանի հետ այլևս ուրիշ որակի հարաբերություններ պետք է կառուցի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝Հայաստանի ակնկալիքները ԵՄ-ից մեծ են, և այս հավակնությունների հետ պետք է հաշվի նստել: «Մեր երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունենում: Հայաստանում շատ բան է փոխվելու, բայց կարևոր է, որ քաղաքական կոնսենսուսը եվրոպական վեկտորի հետ կապված անփոփոխ մնա»,-նշեց նա:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ հունիսի 18-ին Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը և Ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովը կազակերպելու են խորհրդարանական լսումներ՝ նվիրված ստեղծագործ Եվրոպային: «Մենք պետք է փորձենք բացել մեր մշակութային քաղաքականության թոքերը»,-ընդգծեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ էլ առաջիկայում խորհրդարանական լսումներ կկազմակերպեն խոր և ընդլայնված համաձայնագրի հետ կապված՝ մանրամասնելու համար, թե որ փուլում ենք գտնվում, և ինչ մարտահրավերներ կան Հայաստանի առջև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում