Թրամփը կրճատել Է G7-ի գագաթնաժողում իր գտնվելու ժամանակը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել Է Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում իր գտնվելու ժամանակը եւ համաժողովից կհեռանա ավելի շուտ, քան սպասվում Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նրա խոսքով՝ Թրամփը գագաթնաժողովից կմեկնի հունիսի 9-ի առավոտյան, այլ ոչ թե օրվա երկրորդ կեսին, ինչպես պլանավորվել Էր: Մասնավորապես, նա բաց կթողնի G7-ի ղեկավարների՝ շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխությանը եւ օվկիանոսների աղտոտմանը նվիրված նստաշրջանը: Նաեւ ԱՄՆ-ի նախագահը ներկա չի լինի հունիսի 9-ին կայանալիք ճաշկերույթին:
«Նախագահը Շառլեվուայում G7-ի գագաթնաժողովից կմեկնի (տեղական ժամանակով – խմբ.) հունիսի 9-ի առավոտյան 10:30-ին՝ կանանց իրավահավասարության հարցերին նվիրված նստաշրջանից հետո: Նախագահը Կանադայից անմիջապես կմեկնի Սինգապուր՝ հունիսի 12-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կայանալիք հանդիպման նախաշեմին»,- լրագրողներին հայտարարել Է Սանդերսը:
Նրա խոսքով՝ մնացած նստաշրջաններում Թրամփին կներկայացնի G7-ի գծով նրա օգնական Էվերեթ Այսենսթաթը: Ավելի վաղ Թրամփը Twitter-ի իր Էջում քննադատել Է Մակրոնին եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին առեւտրական արգելքներ ստեղծելու համար՝ հիշեցնելով, որ Եվրամիությունն ԱՄՆ-ի հետ առեւտրում ունի 151 միլիարդ դոլարի չափով հավելուրդ, իսկ Օտտավան իր շուկաներ չի թողնում ամերիկյան գյուղատանտեսական արտադրանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: