Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը մտադիր է մասնակցել ԵԱՏՄ Սոչիի գագաթնաժողովին և ակնկալում է հանդիպում Պուտինի հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը մտադիր է մասնակցել ԵԱՏՄ Սոչիի գագաթնաժողովին և ակնկալում է հանդիպում Պուտինի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա այս մասին ասել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես հույս ունեմ երկկողմ հանդիպում տեղի կունենա: Ես մասնակցելու եմ ԵԱՏՄ գագաթնաժողովին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովին նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ:

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի է ունենալու մայիսի 14-ին Սոչիում:

Մոսկվան ևս ակնկալում Է, որ Հայաստանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: «Մենք ակնկալում ենք Հայաստանի մասնակցությունը գագաթնաժողովին, անտարակույս, նա շատ կարեւոր մասնակից Է, կարեւոր գործընկեր»,-լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը՝ չբացառելով նաև երկկողմ շփումները:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում