Հայաստան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Առաջիկա 5 օրերին Հայաստանի ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում առանձնապես չի կանխատեսվում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ առաջիկա 5 օրերին ևս հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում առանձնապես չի կանխատեսվում։

Ամենաշոգ գոտում՝ Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում, առաջիկա  օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի 33-35 աստիճանի սահմաններում։ Օգոստոսի 16-ի երեկոյան ժամերին, օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում, այդ թվում նաև Երևանի առանձին հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 17-ի ցերեկվանից սկսած՝ տեղումները երեկոյան ժամերին հիմնականում կպահպանվեն Շիրակում, Լոռիում և Տավուշում։ Հանրապետության մյուս շրջաններում կգերակշռի առանց տեղումների եղանակը»,- մանրամասնել է Գագիկ Սուրենյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում