1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում Դավիթ Խուդաթյանը հանդիպման մասին տեսանյութ է տարածել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ արդեն հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադի հետ։