Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի բնակավայրերի ուղղությամբ
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի բնակավայրերի ուղղությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/999215.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինուժը կրակել է ՀՀ Տավուշի մարզի բնակավայրերի ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ զինված ուժերը կորուստներ չունեն»,-հայտնում է ՊՆ մամուլի խոսնակը։