8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերիվաճառքների հիման վրա:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնումԹոմ Հենքսի«...Այն, ինչ զգում է իմ սիրտը»պատմվածքների ժողովածուն: Ամերիկացի հանրահայտ դերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թոմ Հենքսը նաև լավ գրող է։ Հենքսի գրական ստեղծագործությանն առաջին անգամ մայրենիով ծանոթանալով՝ հայ ընթերցողը կհամոզվի, որ նա տաղանդավոր է ոչ միայն կինոյի, այլև գրականության բնագավառում։ Նրա հումորով թաթախուն, բարի պատմվածքներն արժանացել են ոչ միայն ամերիկյան, այլև տարբեր երկրների ընթերցողների համակրանքին, դրանցում սարոյանական շունչ է զգացվում: Գիրքըթարգմանել էՌուզան Ազիզյանը:
Երկրորդ հորիզոնականումԴենիելՔիզի«ԾաղիկներԷլջերնոնիհամար»գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք արժանացել է «Հյուգո» մրցանակի։ Հետագայում Քիզը լրացրել է պատմվածքը՝ այն դարձնելով վեպ (նույն անվանմամբ), որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը, որպես 1966 թվականի լավագույն վեպ։Թարգմանիչ՝ Հայկ Ֆելեքյան:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնումՋորջՕրուելի«1984»վեպը: 1949 թ. հրատարակված այս հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառաբանություններով։ 2009 թ. The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը՝ բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։Թարգմանիչ՝ԱստղիկԱթաբեկյան:
Սթիվեն Քինգի«Փայլատակում»-ը չորրորդ տեղում է: «Օվերլուքը» հին ու շքեղ հյուրանոց է Կոլորադոյի Ռոքի լեռներում: Հյուրանոցի ձմեռային նոր տնտեսը՝ Ջեք Թորենսը, հույս ունի այստեղ վերագտնել իր ստեղծագործական ձիրքը: Նրա կնոջն ավելի շատ մտահոգում է ընտանիքի վտանգված կայունությունը, իսկ Դենին՝ նրանց տղան, որն օժտված է պայծառատեսությամբ, արդեն գիտի, որ հյուրանոցի դատարկ սենյակներում իրենց դարանակալած սպասում է սարսափը…Թարգմանությունը` Լուսինե Ղալումյանի:
Աբբա Պրևոյի«Մանոն Լեսկոն»հինգերորդ տեղում է: Պրևոն իր հանրահայտ վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խորը զգացմունքների պատմություն է:Թարգմանությունը՝ Վ. Գիլավյանի:
Վեցերորդ հորիզոնականում է գերմանացի գրողՌիչարդԲախի«ՋոնաթանԼիվինգսթոնճայը»ամենահայտնիստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:
Յոթերորդ տեղում էՈւիլյամՍարոյանի«Մայրիկ,եսսիրումեմքեզ»գիրքը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհիմոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախն անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնելու ընդունակ այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին:Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
Ութերորդ հորիզոնականումՀերման Հեսսեի «Սիդհարթա»այլաբանական վեպն է, որն առաջին անգամ լույս է տեսել 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել էֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին:Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:
Իններորդ հորիզոնականում էՋորջՕրուելի«Անասնաֆերմա»ստեղծագործությունը: «Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:
Տասներորդ տեղումՈւիլյամՍարոյանի«Հայրիկ,դուխենթես» վիպակն է: Այն Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ» (011-53-74-13), «Հայգիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505)գրախանութներիևգրատներիցանցերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | 0 |
Թոմ Հենքս «...Այն, ինչ զգում է իմ սիրտը» |
Բուկինիստ | 49 | |
| 2 | * |
Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» |
Անտարես | 44 | |
| 3 | * |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 40 | |
| 4 | նոր |
Սթիվեն Քինգ «Փայլատակում» |
Զանգակ | 38 | |
| 5 | նոր |
Աբբա Պրևո «Մանոն Լեսկո» |
Դարակ | 35 | |
| 6 | * |
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» |
Անտարես | 34 | |
| 7 | * |
Ուիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» |
Անտարես | 29 | |
| 8 | 0 |
Հերման Հեսսե «Սիդհարթա»
|
Քյուրքչյան | 28 | |
| 9 | -7 |
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» |
Անտարես | 28 | |
| 10 | * |
Ուիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես» |
Անտարես | 25 |