ՊԵԿ-ը հարկերն էլեկտրոնային եղանակով գանձելու նպատակով սկսում է առևտրային բանկի ընտրության գործընթաց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկային պարտավորություններն էլեկտրոնային եղանակով գանձելու նպատակով սկսում է առևտրային բանկի ընտրության գործընթաց։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարումն ապահովվելու նպատակով, ՀՀ հարկային օրենսգրքի 313.1 հոդվածի համաձայն, անհրաժեշտ է համագործակցել ՀՀ առևտրային որևէ բանկի հետ: ՊԵԿ «ՀԱՐԿԱՏՈՒ 3» էլեկտրոնային համակարգով հաշվառվող հարկ վճարողների հարկային պարտավորությունների գծով վճարումները վճարային քարտերի միջոցով իրականացնելու համար ՀՀ առևտրային բանկը կարող է իրականացնել այդ գործառույթը կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան: Բանկի ընտրության պահանջները սահմանված են Կենտրոնական բանկի` 16.04.2013թ․ «Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները» թիվ 102-Ն որոշման և Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված ընթացակարգերով սահմանված պահանջներին համապատասխան:

Բանկի ընտրության նախապայմաններ.

  1. Անհրաժեշտ է ներկայացնել բանկային գործունեության իրականացման համար տրվող լիցենզիան, ինչպես նաև Arca, Master և Visa վճարային համակարգերին անդամակցելու իրավական հիմքերը

2.Առևտրային բանկը պետք է ինտեգրվի ՀՀ ՊԵԿ «Հարկատու 3» էլեկտրոնային համակարգին (առավելագույն ժամկետ՝ տասը օր)

3.Առևտրային բանկը պետք է ապահովի էլեկտրոնային վճարման 3DSecure համակարգ (անվտանգության գործընթացը` համաձայն ԿԲ-ի 16.04.2013թ. թիվ 102-Ն որոշման 121-րդ կետի 5-րդ ենթակետի)

4.Առևտրային բանկը պետք է սահմանի նվազագույն միջնորդավճարի չափը հետևյալ սանդղակների համար. 0-50,000 դրամ, 50,000-100,000 դրամ կամ 100,000 և ավելի

5.Առևտրային բանկը պետք է ապահովի վճարային տվյալների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը Կենտրոնական գանձապետարանին մինչև բանկային հաջորդ օրվա ավարտը

  1. Առևտրային բանկը պետք է տրամադրի վճարային քարտերի ցանկը, որոնցով պետք է հնարավոր լինի կատարել վճարումներ (օր՝. Arca, Visa կամ Master)
  2. Առևտրային բանկի և ՀՀ ՊԵԿ հետ համատեղ կնքված պայմանագրի շրջանակում պարտադիր վավերապայմաններից է այն, որ կնքված պայմանագրի ցանկացած պայման ենթակա է փոփոխման` միայն նախօրոք տեղեկացման և պայմանագրով փոփոխություն կատարելու դեպքում, իսկ 2 տարվա ընթացքում բանկի կողմից տրամադրված վավերապայմանները չեն կարող ենթարկվել վատթարացման:

Առևտրային բանկի ընտրության և ծրագրային ապահովման համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին ստուգելու նպատակով անհրաժեշտ է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հրապարակման օրվանից առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում, առևտրային բանկերը համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քարտուղարություն` Մ. Խորենացի 7 հասցեով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը