Միջազգային

Մոնտանայի նահանգապետը հրաժարվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելուց

2 րոպեի ընթերցում

Մոնտանայի նահանգապետը հրաժարվեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելուց

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մոնտանա նահանգի նահանգապետ դեմոկրատ Սթիվ Բալոքը հրաժարվել Է երկրում նախագահական մրցարշավին հետագա մասնակցությունից: Բալոքն իրեն դեռ մայիսին Էր որպես թեկնածու առաջադրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Քանի որ մենք ունեցանք բազմաթիվ խոչընդոտներ, որոնց մասին չԷինք պատկերացնում, երբ ես միանում Էի մրցարշավին, ներկայում պարզ Է դարձել, որ ես չեմ կարողանա վերեւներին հասնել այդ լեփ-լեցուն դաշտում: Ես թողնում եմ մրցարշավը, բայց մնում եմ երախտագիտությամբ եւ լավատեսությամբ լի»,-նահանգապետի հայտարարությունը մեջբերում Է Washington Post թերթը:

ԱՄՆ-ի նախագահի ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: Պետության գործող ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել Է դրանց մասնակցելու մտադրության մասին: Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուների նախնական ընտրություններն (փրայմերիզները) անցկացվելու են փետրվարից մինչեւ հունիս, ինչից հետո հաղթողն ընտրվելու Է կուսակցական համագումարում: Հենց նա Էլ կդառնա Թրամփի մրցակիցը: Համազգային հարցումների մեծամասնությունում Ջո Բայդենն առաջինն Է, Էլիզաբեթ Ուորենը եւ Բեռնի Սանդերսը զբաղեցնում են երկրորդ ու երրորդ տեղերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում