Տարածաշրջանային

Իրանի ժողովուրդը չեզոքացրեց վտանգավոր դավադրությունը բենզինի գնի բարձրացման ֆոնին. Խամենեի

2 րոպեի ընթերցում

Իրանի ժողովուրդը չեզոքացրեց վտանգավոր դավադրությունը բենզինի գնի բարձրացման ֆոնին. Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վտանգավոր դավադրությունը, որն Իրանում կազմակերպվել Էր բենզինի գնի բարձրացման ֆոնին, հաջողությամբ չեզոքացվեց իր իսկ ժողովրդի կողմից: Այս հայտարարությունը նոյեմբերի 27-ին արել Է Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընդգրկուն ու շատ վտանգավոր դավադրությունը, որի կազմակերպիչները կարծում Էին, թե բենզինի հետ կապված խնդիրը շանս Է ընձեռել իրենց, չեզոքացվեց Իրանի ժողովրդի ուժերով»,-նրա խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը: Հոգեւոր առաջնորդի խոսքով՝ «չարագործները գումարներ Էին ծախսում եւ ջանքեր գործադրում, որպեսզի ինչ-որ պահի գործի անցնեն»:

Նա հավելել Է, որ «ոստիկանությունը, Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը եւ «բասիջը» (կիսառազմական աշխարհազոր) միջամտեցին ու կատարեցին իրենց ծանր աշխատանքը»: «Սակայն ժողովրդի դերն այդ շաբաթվա իրադարձություններում Էլ ավելի կարեւոր Էր»,-նշել Է Խամենեին:

Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել բենզինի գինը 1 լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների:

Ցուցարարները հրկիզում Էին բանկերի գրասենյակներն ու ավտոլցակայանները: Անկարգություններ գրանցվեցին հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չեն ներկայացվել, օտարերկրյա ԶԼՄ-ներ գրում են մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդու զոհվելու մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Տնտեսություն

Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը մոտ ապագայում կկրկնապատկի էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Իրանը հավատում է, որ այլ երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները բացասական ազդեցություն չեն թողնի Իրանի հետ հարաբերությունների վրա. ԻԻՀ դեսպան

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում