Միջազգային

Սաադ Հարիրին վերջնականապես հրաժարվեց գլխավորել Լիբանանի նոր կառավարությունը

1 րոպեի ընթերցում

Սաադ Հարիրին վերջնականապես հրաժարվեց գլխավորել Լիբանանի նոր կառավարությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալ Մուստաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին, որը կատարում Է Լիբանանի վարչապետի պարտականությունները, նոյեմբերի 26-ին վերջնականապես հայտարարել Է, որ հրաժարվում Է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը: Այդ մասին ասված Է սուննի քաղաքական գործչի հայտարարության մեջ, որը մեջբերել Է Al Hadath հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես այդ որոշումն եմ ընդունել, որովհետեւ ճգնաժամից այլ ելք չեմ տեսնում, բացի տեխնոկրատների կառավարության ստեղծումից»,-պարզաբանել Է նա:

Հարիրին կոչ Է արել հանրապետության նախագահ Միշել Աունին՝ անցկացնել խորհրդարանական կոնսուլտացիաներ եւ նշանակել նոր վարչապետի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում