Միջազգային

ԱՄՆ-ի Կոնգրեսը հրաժարվել Է լսումներին հրավիրել պաշտոնազրկում նախաձեռնած իրազեկչին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Կոնգրեսը հրաժարվել Է լսումներին հրավիրել պաշտոնազրկում նախաձեռնած իրազեկչին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն քվեարկել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում ընթացող ունկնդրումներում իրազեկչին հրավիրելու դեմ, որի հաղորդումն առիթ Է ծառայել այն սկսելու համար, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդուն կանչելու դեմ, ինչը պնդում են հանրապետականները, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

Դեմոկրատներն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում հետաքննությունն սկսել են 2019 թվականի սեպտեմբերի 24-ին այն բանց հետո, երբ անանուն իրազեկիչն անհանգստություն հայտնեց Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցի առնչությամբ, որը տեղի Է ունեցել այս տարվա հուլիսի 25-ին:

Զրույցի ընթացքում Թրամփն, ինչպես հայտնել Է իրազեկիչը, ճնշում Է գործադրել Ուկրաինայի նախագահի վրա՝ նրան կոչ անելով հետաքննություն սկսել Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի նկատմամբ, ինչպես նաեւ 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ուկրանիայի տարածքից ենթադրյալ միջամտության հարցով: Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուներ, նաեւ հայտնել են, որ Թրամփը «սառեցրել Է» Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը, որպեսզի ճնշում գործադրի Զելենսկու վրա, հաղորդել Է «Ինտերֆաքս»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում