Ռուստամ Բադասյանը պատասխանել է ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նոյեմբերի 20-ին «Հոդված 3» ակումբի հրավերով հանդիպում-քննարկում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ուսանողների և մարդու իրավունքների խնդիրներով հետաքրքրված այլ քաղաքացիների հետ:

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և անկեղծ զրույցի պատրաստակամություն է հայտնել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուստամ Բադասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական ուղղությունները և ընդգծել ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հարցում հասարակական կառույցների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Հարցուպատասխանի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելմանը, հավասար իրավունքների ապահովմանն ու երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան