Հասարակական

Արարատ Միրզոյանը հիմք չի տեսնում Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հիմք չի տեսնում Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սատարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ նախագահը հայտնեց նոյեմբերի 14-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես սատարում եմ Արայիկ Հարությունյանի վարած բարեփոխումների քաղաքականությանը: Ես կարծում եմ, որ այն թեզերը, որոնք Հարությունյանը հրապարակ է բերել, և որոնց համար հիմա կա քննարկման այս առիթը, համընկնում են նաև իմ պատկերացումներին: Հրաժարականի պահանջի հիմք, ես կարծում եմ, բացարձակապես չկա»,- ասաց Միրզոյանը:

ԿԳՄՍ նախարարության դիմաց Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով որոշ բուհերի ուսանողների և ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչների նստացույցը մեկնարկել է նոյեմբերի 7-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում