Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ որոշ ուժեր չարաշահում են ազատ մամուլի տված հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի համար նոր իրավիճակ է արձանագրում, երբ պետք է ավելի շատ խոսել երկրի ժողովրդավարության զարգացման, կայացման ու պահպանության մասին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արտախորհրդարանական որոշ ուժեր չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները:

«Ես ոչ թե խնդիր եմ տեսնում, որ այդ ուժերը իշխանության կգան, ես խնդիր եմ տեսնում, որ իրենք, այսպես ասած, չարաշահում են ժողովրդավարության ընձեռած հնարավորությունները, ազատ մամուլի հնարավորությունները, հասարակությունում պառակտում են մտցնում և խնդիրներ ստեղծում։ Այս առումով մենք քննարկում ենք ծավալում, հասկանալու համար, թե ինչպես կարող ենք այդ խնդիրներին լուծում տալ։ Այս խնդրի լուծումը նման է ածելիի ծայրով քայլելուն, ու այդ սահմանը շատ նուրբ է։ Պետք է կարողանանք շատ նուրբ այդ սահմանը պահենք և այս սահմանով գնալով պահպանենք ժողովրդավարության սկզբունքներն ու անվտանգությունը երկրում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե որ ուժերի մասին է խոսքը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ այս պահին չի կարող նրանց մասին ավելի կոնկրետ խոսել, բայց բնականաբար, դրանք արտախորհրդարանական ուժերն են։ «Այդ ուժերը հիմնականում ֆեյք հաշիվների և ոչ հրապարակային հանդես եկողներն են, ովքեր կեղծ լուրեր են տարածում։ Դա անում են կեղծ հաշիվների միջոցով և այդ կեղծ հաշիվներում ավելի մեծ ազատություն ունենալով»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Հարցին՝ նկատի ունի ՀՀԿ-ին, թե ՀՅԴ-ին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ դժվար է իմանալ, թե այդ ֆեյքհաշիվների հետևում ովքեր են կանգնած, որովհետև տվյալների մասով սահմանափակումներ կան, հաճախ Ֆեյսբուքը տվյալներ չի տրամադրում, բայց այդ մասով որոշակի կասկածներ էլ են առաջանում։

Հայերեն Русский

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը