Տիգրան Գաբոյանի «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով» գիրքը ներկայացվեց Գրողների միությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից գրող Տիգրան Գաբոյանը հոկտեմբերի 4-ին Հայաստանի գրողների միության անդամներին ներկայացրեց թվով երրորդ՝ «Ճեղքերս քաղաքակրթությունների պատերով» բանաստեղծական ժողովածուն:

«Տիգրանի բանաստեղծություններին ծանոթ էի մամուլից: Ամփոփ մի գրքում նրա նկարագիրն ավելի հստակ է դառնում: Հեղինակի բանաստեղծական մտածողությունը գիտեի, բայց նա ինձ երբեմն հանկարծակիի էր բերում: Նրա լեզվամտածողությունը, պատկերային, բանաստեղծական մտածողությունը շատ հետաքրքիր են արտահայտվում այս գրքում: Այստեղ արտացոլվել են վերջին տարիներին Սիրիայում տեղի ունեցած դաժան իրողությունները, որոնց ականատեսն է եղել գրողը, և նրա կենսափորձը դարձել է բանաստեղծություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա շեշտեց, որ Տիգրանն իր բանաստեղծական խոսքը մոտեցնում է մարդու հոգուն, և դրանցում կա սեր, մարդկություն:

Տիգրան Գաբոյանն էլ նշեց, որ իրենց շատերն են քաջալերել հրատարակել ժողովածուն: Ինքն արդյունքից գոհ է:

Տիգրանն իրեն խորը հայաստանցի և ծանրակշիռ սփյուռքահայ անվանեց: «Որպես քաղաքակրթական արժեք, սփյուռքն ինձ տառապեցրել է: Հայաստանն ու հայաստանակենտրոնությունն իմ կյանքում միշտ առկա էին: Առաջին բանաստեղծությունս նվիրված էր Մասիսին: Կարծում եմ` պոեզիան եկավ ամբողջացնելու Հայաստանի հանդեպ կարոտը»,-խոստովանեց գրողը:

Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ:

Այն հրատարակվել է 300 օրինակ տպաքանակով. շուտով դրանք կլինեն գրախանութներում:

Տիգրան Գաբոյանն առաջին՝ «Դեպի երկինք արձակված նետ» գիրքը գրել է 1995 թվականին, իսկ երկրորդ՝ «Անմաս» գիրքը՝ 2003-ին: Գաբոյանը նաև արաբերենի թարգմանիչ է, գրական-մշակութային գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ և միջազգային հարաբերությունների մագիստրոս:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից