Քաղաքականություն

Գրեմինգերը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ԼՂ գործընթացում նոր դինամիկա է ակնկալում

2 րոպեի ընթերցում

Գրեմինգերը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ԼՂ գործընթացում նոր դինամիկա է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ն ողջունում է Երևանի և Բաքվի ջանքերը՝ ապահովելու կայուն անվտանգային իրավիճակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը՝ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:

«Բանակցային գործընթացի դինամիկան փոքր-ինչ դանդաղել է, սակայն մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում Բրատիսլավայում (դեկտեմբերի 5-6-ը-խմբ.) ծրագրված հանդիպումը նորթափ կհաղորդի գործընթացին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Գրեմինգերը:

Նրա խոսքով՝ կայուն անվտանգություն ապահովելուն ուղղված քայլերը շատ կարևոր են, քանի որ հակամարտության կողմերում մարդկային կյանքի կորուստն անթույլատրելի է, իսկ մարդկային կյանքի պաշտպանությունը թե քաղաքացիական, թե ռազմական կառույցների պարտավորությունն է:Գրեմինգերն ընդգծել է վստահության կառուցման քայլերը:«Դրանցից մի քանիսն արդեն իրագործվել են,մասնավորապես Երևանի և Բաքվի միջև ուղիղ կապի ստեղծումը: Այս ամենը կբերի դրական արդյունք»,-նկատել է նա:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը կարևորել է Բրատիսլավայում նախարարական հավաքի հնարավորությունն օգտագործելով ԼՂ հակամարտության կողմերի միջև դրական միջավայրի ապահովումը: «Մոտեցումների մերձեցման և կոմպրոմիսի հասնելու համար էլ հենց կարևորվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը»,-նշել է համանախագահող երկրներից մեկի ԱԳ նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում