ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին հավանություն Է տվել Թուրքիայի եւ նրա ֆինասնական սեկտորի դեմ պատժամիջոցների փաթեթին Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողություն անցկացնելու եւ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ: Քվեարկությունը հեռարձակվել Է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնությունը կրում Է PACT Ac (Protect Against Conflict by Turkey Act) անվանումը («Թուրքիայի կողմից հակամարտությունից պաշտպանվելու մասին օրենք»): Այն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում Է սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք մեղսակից են Սիրիայում ռազմական գործողությանը, մանավորապես, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի դեմ: Բացի այդ, ինչպես նշվում Է փաստաթղթում, Վաշինգտոնի վարչակազմը CAATSA (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին) օրենքի շրջանակում պարտավոր Է սահմանափակումներ կիրառել Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման կապակցությամբ:

Այժմ օրինագիծն ուղարկվում Է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի վերին պալատի քննարկմանը: Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը:

«Պատժամիջոցների նախագիծը, որոնք ուղղված են մեր պաշտոնատարների ու զինված ուժերի դեմ, անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր երկրների համագործակցության հիմունքների հետ եւ հակասում են Սիրիայի շուրջ այն պայմանավորվածություններին, որոնք հոկտեմբերի 17-ին ձեռք են բերվել ԱՄՆ-ի վարչակազմի հետ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳ նախարարությունը նաեւ կոչ Է արել Միացյալ Նահանգներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու հարաբերությունների հետագա վատթարացումն» Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա