ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ստորագրվեց Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության և Սերբիայի միջև ստորագրվեց Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական միության կողմից համաձայնագիրը ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսից՝ վարչապետ Սերգեյ Ռումասայը, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանից՝ վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Սերբիայից՝ վարչապետ Աննա Բռնաբիչը:

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Չինաստանի հետ ընդունել են համատեղ հայտարարություն՝ կապված առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

Հայերեն English Français Русский

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին