Քաղաքականություն

Բրատիսլավան պատրաստվում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բրատիսլավան պատրաստվում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի միջնորդությամբ Բրատիսլավայում կանցկացվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը. «Ես ակնկալում եմ հյուրընկալել երկու արտգործնախարարներին մոտ ժամանակներս Բրատիսլավայում»:

Գործող նախագահը բարձր է գնահատում նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից գործադրված ջանքերը՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ. «Այս տարվա ընթացքում մենք դրական նշաններ ենք տեսել, առաջնորդների երկխոսություն, ինչպես նաեւ երկխոսություն նախարարների մակարդակով: Միաժամանակ, գրանցվել են նաեւ մտահոգիչ դրվագներ շփման գծում, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների: Սակայն, այժմ իրավիճակը կարծես կայուն է»:

Բրատիսլավայում դեկտեմբերի 5-6-ը ծրագրված է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը. այն ավանդաբար անցկացվում է նախագահող երկրի մայրաքաղաքում դեկտեմբերի սկզբին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում