Քաղաքականություն

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Հայաստանն ու Իրանը շատ լավ, բարեկամական մթնոլորտում քննարկում են երկկողմ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Իրանից պարբերաբար մտահոգություններ են հնչում հայ-ամերիկյան ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ։

«2025 թվականի օգոստոսի 8-ից հետո մենք Իրանի տարբեր շրջանակների պաշտոնյաներից լսեցինք որոշակի մտահոգություններ TRIPP-ի վերաբերյալ։ Դրանից հետո բանակցություններ տեղի ունեցան, Հայաստանի փոխարտգործնախարարը մեկնեց Իրան, քննարկումներ տեղի ունեցան, այնուհետև Հայաստանի և Իրանի առաջնորդները հանդիպեցին։ Դրանից հետո պաշտոնական Թեհրանը որևէ կերպ, որևէ տեսակի առարկություն չի հայտնել TRIPP-ի շուրջ»,- ասաց Խանդանյանը։

Նա հավելեց նաև, որ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի բաղադրիչներից մեկն էլ ՀՀ կառավարությունը համարում է ԹՐԻՓՓ նախագիծը,  բխում է նաև Իրանի շահերից։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում