Միջազգային

ՆԱՏՕ-ն կքննարկի Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծումը

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն կքննարկի Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ակնկալում Է, որ Սիրիայում անվտանգության միջազգային գոտու ստեղծման վերաբերյալ Գերմանիայի պաշտպանության նախարարի գաղափարը հոկտեմբերի 24-ին եւ 25-ին կքննարկվի Բրյուսելում կայանալիք նախարարական բանակցություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամպ-Կարենբաուերը հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ին կառաջարկի Սիրիայում անվտանգության գոտի ստեղծել Թուրքիայի հետ սահմանին: Նախարարի խոսքով՝ Սիրիայում տիրող իրադրությունն անվտանգության տեսանկյունից բացասաբար Է ազդում Եվրոպայի, եւ, մասնավորապես, ԳԴՀ-ի շահերի վրա: Նա գտնում Է, որ մինչ այժմ Բեռլինի եւ Բրյուսելի գործողությունները չափազանց պասիվ Էին, ուստի Գերմանիայի «ազդակն ու քաղաքական նախաձեռնությունն իմաստ ունեն»:

«Ակնկալում եմ, որ պաշտպանության նախարարն իր առաջարկությունները կներկայացնի բոլոր դաշնակիցներին, դա մենք կքննարկենք հանդիպմանը»,-ասել Է գլխավոր քարտուղարը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում