Հայաստանը բազմաժանր գրականությամբ է ներկայացել Ֆրանկֆուրտի գրքի միջազգային փառատոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա միջազգային փառատոնում, որն անցկացվել է հոկտեմբերի 16-20-ը, Հայաստանը ներկայացել է առանձին տաղավարով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայկական տաղավարում ցուցադրվել են հայ դասական և ժամանակակից գրողների բազմաժանր ստեղծագործություններ, Հայաստանի և հայոց պատմության վերաբերյալ հայ և օտարազգի հեղինակների աշխատանքներ՝ հայերեն, գերմաներեն:

Առանձին միջոցառմամբ տոնավաճառի այցելուներին ներկայացվել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «4plus» վավերագրական լուսանկարչական կենտրոնի հեղինակած «Բացիկներ Արցախից» լուսանկարների շարքը: Լուսանկար-բացիկները նվիրված են Արցախին և արցախցիների առօրյա կյանքին։ Ցուցադրությանը ներկա է եղել նաև կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառի հայկական տաղավար է այցելել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանը հանդիպել է հայ հրատարակիչների հետ, քննարկվել են հնարավոր համագործակցության հեռանկարներ:

Ամեն տարի հոկտեմբերին անցկացվող Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառն ամենախոշորն է Գերմանիայում: Դեռևս 17-րդ դարում սկիզբ առած այս ավանդույթն ամեն տարի հնարավորություն է ընձեռում շուրջ 300.000 այցելուների ծանոթանալ աշխարհի ավելի քան 100 երկրներից շուրջ 7300 հրատարակչությունների ներկայացրած գրականությանը, մասնակցելու քննարկումներին հեղինակների և հրատարակչությունների ղեկավարների հետ:

Հայերեն

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը