Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ «Կորիզ» ծրագրի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըհոկտեմբերի 15-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության «Կորիզ» ծրագրի մասնակից երիտասարդներին, որոնք Հայաստան են ժամանել տարբեր երկրներից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հարցուպատասխանի ձևաչափով նախագահը զրուցել է երիտասարդների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման ապագային և հեռանկարներին, առկա մարտահրավերներին, Սփյուռքի դերին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններին:«Մենք ունենք հիանալի աշխարհագրական դիրք, որը եղել է հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկում: Այն եղել է մեր հաջողության և, միաժամանակ, նաև ողբերգությունների ու հաղթանակների աղբյուրը,-ասել է նախագահը:- Մենք կորցրել ենք շուրջ 1.5 մլն բնակչություն այն պատճառով, որ այստեղ ենք եղել, սակայն, մյուս կողմից, խաչմերուկին գտնվելով՝ զարգացրել ենք ֆենոմենալ մի կարողություն, որն անհրաժեշտ է այսօր: Մենք վերապրողների ազգ ենք: Ձեզնից յուրաքանչյուրն այս որակն ունի իր ԴՆԹ-ում, և սա մի հատկանիշ է, որը կօգնի ձեզ լինել հաջողակ 21-րդ դարում: Սա լինելու է մի դարաշրջան, որն այնքան անկանխատեսելի է. ամեն բան շատ արագ է փոխվելու, և անհրաժեշտ է արագ հարմարվել փոփոխություններին թե՛ որպես անհատ, թե՛ որպես ընկերություն, ինստիտուտ կամ անգամ երկիր»:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը ներկայացնելիս երբեմն մտածում է, թե ստարտափի նախագահ է:«Հայաստանը մի մեծ ստարտափ է, որն ունի շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն, բայց այսօր գաղափարների, ձեռնարկների, մեծ հնարավորությունների երիտասարդ ստարտափ է,-ասել է Արմեն Սարգսյանը:- 21-րդ դարն այն ժամանակն է, երբ կարող ենք լինել հաջողակ եւ դրա համար պետք է շատ աշխատենք»:

Դիմելով երիտասարդներին՝ նախագահ Սարգսյանն ասել է.«Դուք պետք է պատրաստ լինեք դինամիկ փոփոխություններին, անկայունությանը եւ դժվարություններին: Փոփոխվող աշխարհում մարտահրավերներն ավելանում են, բայց մի՛ վախեցեք դրանցից, պարզապես ընդունե՛ք դրանք, եղե՛ք իրատես, համարձակ և ստեղծագործ: Սովորե՛ք ամեն օր, եղե՛ք ակտիվ և լսե՛ք ինքներդ ձեզ»:

«Կորիզ»-ը ՀԲԸՄ Եվրոպայի նախաձեռնությունն է, որի նպատակն է միավորել տարբեր երկրներում ապրող հայ երիտասարդներին, ստեղծել ապագա հայ առաջնորդների համաշխարհային ամուր ցանց, կրթել ու խորհուրդներով աջակցել նրանց և օգնել ներգրավվել Հայաստանում ու Եվրոպայում իրականացվող տարբեր ծրագրերում:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը