Տարածաշրջանային

Իրանում լրատվական կայքի ղեկավարի են ձերբակալել. IRNA

1 րոպեի ընթերցում

Իրանում լրատվական կայքի ղեկավարի են ձերբակալել. IRNA

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) հայտարարել Է նորությունների պորտալի ղեկավարի ձերբակալման մասին, որին կասկածում են հակակառավարական գործունեության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ ձերբակալվածը Ռուհոլլա Զամն Է՝ «Ամադ Նյուզ» լրատվական պորտալի ղեկավարը, որի միջոցով նա, բաց աղբյուրների համաձայն, ակտիվորեն լուսաբանել Է 2017 թվականի դեկտեմբեր-2018 թվականի հունվարին ամբողջ Իրանի տարածքում տեղի ունեցած բողոքի գործողությունները: Զամը, ինչպես նշում Է գործակալությունը, ձերբակալվել Է «հակահեղափոխական գործունեության» համար:

Նշվում Է, որ նա գտնվում Էր «Ֆրանսիայի հետախուզության ղեկավարության ներքո եւ աջակցություն Էր ստանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից»:

Ինչպես գրում Է «Ասոշիեյթեդ պրես»գործակալությունը, Զամը տարագրության մեջ ապրում Էր Փարիզում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում