Ներկայացվեց Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպին նվիրված «Վիպասանք Ազատության հրապարակի» գիրքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք գրքի մասին.Երևանում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպին նվիրված «Վիպասանք Ազատության հրապարակի» գրքի շնորհանդեսը: Ներկա էին գրականագետներ, հրատարակիչներ, հասարակական գործիչներ:

«Երկրի հակառակ կողմը» վեպը ազատության, հայրենասիրության, երկրի նկատմամբ յուրաքանչյուր հայի պատասխանատվության մասին է. այսպես բնորոշեց Նիկոլ Փաշինյանի գիրքը գրականագետ, գրող, «Վիպասանք Ազատության հրապարակի» հեղինակ Նորայր Ադալյանը:

«Այն բարոյական մեծ արժեքներ ներկայացնող ստեղծագործություն է, ներառում է հայրենասիրություն, մարդասիրություն, ամփոփում է գիտելիքների լայն իմացություն, պատասխանատվություն՝ ժամանակակից հայի նկատմամբ: Եվ դա ինձ հուզեց: Ես որոշեցի անպայման իմ խոսքն ասել, այդ ստեղծագործության մասին»,-ասաց Նորայր Ադալյանը: Նա նկատեց, որ գիրքն արդեն շատ ընթերցող ունի, սակայն կուզենար, որ յուրաքանչյուրը կարդա, որովհետև այստեղ շատ ասելիք կա: Ըստ նրա՝ հատկապես երիտասարդությունը պետք է կարդա, որը ներկա է այս գրքում:

«Այս գիրքը կարող է վերափոխել ընթերցողին: Ես համոզված եմ՝ մի օր ավելի լավ ենք ապրելու, սառնարանները հարուստ են լինելու, բայց շատ կարևոր է մարդու մտածողության փոփոխությունը: Ցավոք, այս ուղղությամբ դեռ շատ անելիք կա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նորայր Ադալյանը:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Երկրի հակառակ կողմը» ամենավաճառված ստեղծագործությունն է: Այն շարունակվում է պահանջված մնալ ընթերցողների շրջանում:

«Գրքի հաջողությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ հեղինակով, բովանդակությամբ, գրքում տեղ գտած գաղափարներն իրականություն դառնալով, նոր Հայաստանով, նոր ընդվզումներով, նոր թռիչքներով: Ես, որպես հրատարակիչ, գոհ եմ: Կցանկանայի մի դիտարկում անել, օրեր առաջ եղավ «Երկրի հակառակ կողմը» ստեղծագործության հիման վրա բեմադրություն, այսօր մեկ այլ գիրք է լույս տեսնում այդ նույն ստեղծագործության մասին, կարծես վերածննդի նշաններ են»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Երկրի հակառակ կողմը» գրքի խմբագիր, գրող գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանի խոսքով, վեպը, ըստ էության, յուրօրինակ ոդիսական է, որի վերջնական նպատակը Հայաստանն է, որտեղ մեծ գործեր են սպասվում:

«Ցավոք, այն մի քիչ ուշացած է արժանանում գրականագիտական քննարկումների, այդ համատեքստում շատ կարևորում եմ այս միջոցառումը: Մի առիթով ասել եմ, սովորաբար գրքերն են փառք բերում հեղինակներին, սա այն գրքերից է, որ հակառակն է տեղի ունեցել: Այն ամիսներ շարունակ բեսթսելլերի ցանկում է, և այլ կերպ չէր էլ կարող լիներ: Այն գիրք է Հայաստանում թավշյա հեղափոխությունն առաջնորդած մարդու մասին է, գրելով ծրագիր՝ հետագայում այն դարձել է իրականություն»,-ավելացրեց Արքեմնիկ Նիկողոսյանը: Նա տեղեկացրեց, որ գիրքը պարբերաբար վերատպվում է:

«Վիպասանք Ազատության հրապարակի» գրքի շնորհանդեսի սրահը ձևավորված էր նկարիչ Ռուբեն և Ռաֆֆի Ադալյանների ստեղծագործություններով:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից