Ինովացիա

Խավիեր Գարսիա Գոմեսը Հայաստանում տեսնում է անհրաժեշտ պայմաններ ՏՏ ոլորտում հաջողելու համար

3 րոպեի ընթերցում

 Խավիեր Գարսիա Գոմեսը Հայաստանում տեսնում է անհրաժեշտ պայմաններ ՏՏ ոլորտում հաջողելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրիքսոն» ընկերության Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի գծով տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմեսը Հայաստանում նկատել է մաթեմատիկայի և ծրագրային ապահովման ոլորտում երիտասարդների ունակությունները, կարծում է, որ դա շատ կարևոր է երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար: Խավիեր Գարսիա Գոմեսը, որը Հայաստանում էր «WCIT 2019»՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցության նպատակով, նման տեսակետ հայտնեց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Ես լսել եմ, որ դուք ունեք մասնագետների մեծ խումբ, որոնք արդեն աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, հայտնի է, որ ձեր երիտասարդները մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեխնոլոգիայի ոլորտներում լավ ունակություններ ունեն, այսպիսով ես կարծում եմ, որ դա ֆունդամենտալ է: Նոր աշխարհում ՏՏ-ն, արհեստական բանականությունը զարգացնելու համար կարիք կա մարդկանց, ովքեր հասկանում են մաթեմատիկայից, ծրագրային ապահովումից: Որքանով ես տեղյակ եմ, դուք ունեք բոլոր բաղադրիչները Հայաստանում՝ այդ բնագավառում հաջողակ լինելու համար»,-ասաց Գարսիա Գոմեսը:

Նա նկատեց՝ աշխարհը գնալով ավելի ապակենտրոնացված է դառնում: Խավիեր Գարսիա Գոմեսի կարծիքով՝ եթե Հայաստանում տեխնիկական ունակությունները, մաթեմատիկական միտքը միավորեն առկա նպաստավոր միջավայրի հետ, ֆանտաստիկ կլինի՝ հաջողակ լինելու համար: «Դուք կարիք չունեք լինելու Սիլիկոնյան հովտում՝ զարգացնելու հաջողված ծրագրեր, դուք կարող եք զարգանալ ամեն տեղ։ Այսպիսով` նշանակություն չունի, թե դուք ֆիզիկապես որտեղ եք, կարևոր է ձեր իմացությունը և ձգտումը»,-նշեց նա:

«Էրիքսոն» ընկերությունը հայաստանյան շատ օպերատորների համար տեխնիկայի մատակարար է: Նա նկատեց՝ այն բջջային հեռախոսները, որոնք հայաստանցիներն օգտագործում են համացանցից օգտվելու համար, ապահովվում են նաև «Էրիքսոն»-ի կողմից:

Խավիեր Գարսիա Գոմեսը նկատել է Հայաստանում նոր հնարավորություններ կան՝ թվայնացնելու ձեռնարկությունները, արդյունաբերությունը, և կարծում է, որ դա լրացուցիչ պոտենցիալ կլինի՝ Հայաստանում հաղորդակցության ծառայությունների ապահովման համար լրացուցիչ բիզնես զարգացնելու։ Գոմեսը նշեց՝ հավատում են, որ «Էրիքսոն»-ը հիանալի հնարավորություն է՝ Հայաստանում արդյունաբերության համար նորարարություններ ունենալու:

Անդրադառնալով «WCIT 2019»-ին՝ նա նշեց՝ շատ լավ կազմակերպված էր, այն գլոբալ իրադարձություն է, որին հետևում են ամբողջ աշխարհից: Գոմեսը նկատեց՝ համաժողովը շատ մարդկանց բերեց Հայաստան։ Նա առաջին անգամ էր Հայաստանում, գոհունակություն հայտնեց բարդ միջոցառումը կազմակերպելու Հայաստանի կարողության առնչությամբ: «Դեռ ավելին, դա թույլ կտա զարգացնելու ՏՏ ոլորտում հնարավորությունները»,-ասաց Գոմեսը:

Աննա Գրիգորյան

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում