Ինովացիա

Ալեքսանդր Եսայանը հայաստանյան WCIT-ը համարում է հաջողված

3 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Եսայանը հայաստանյան WCIT-ը համարում է հաջողված

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «WCIT-2019»-ի աննախադեպ թվով մասնակիցները, բազմաթիվ ուղղություններով քննարկումներն ու արդեն իսկ ստացած դրական արձագանքները համաժողովի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանին թույլ են տալիս նկատելու, որ իրադարձությունը հաջողված էր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եսայանը նման տեսակետ հայտնեց համաժողովի շրջանակում հրավիրված ասուլիսում:

«Երեկ երեկոյից շատ արձագանքներ եմ ստացել՝ հատկապես հատուկ հյուրերից, ովքեր Հայաստան էին ժամանել արտերկրից: Երբ պլանավորում էինք այս համաժողովը, մենք ակնկալում էինք 2000-2500 մասնակիցներ, այսօր մենք ունենք ավելի քան 6000: Դա ցուցիչ է, որ օրակարգը հետաքրքիր է եղել: Կարծում եմ, որ դա արդեն լավ արդյունք է: Բացի այդ, շատ մարդկանց հետ, ովքեր ժամանել էին տարբեր երկրներից, ունեցանք բավական թվով քննարկումներ տարբեր ուղղություններով: Սա ևս մեկ ցուցիչ է՝ ասելու, որ իրադարձությունը հաջողված էր»,-ասաց Եսայանն ու հավելեց՝ Հայաստանում շատ համաժողովներ են անցկացվել, բայց նկատի ունենալով համաժողովի մասշտաբները, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների մասնակցությունը, այն համարում է տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ իրադարձությունը, որ երբևէ եղել է:

Եսայանը նշեց՝ այդ ամենի համար մեծ նախապատրաստական աշխատանք էր տարվել: Այդ աշխատանքում մեծ մասնակցություն են ունեցել նաև գործընկերները՝ PicsArt-ը և Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):

PicsArt ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը կիսեց Եսայանի այն տեսակետը, որ WCIT-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում անցկացված ամենամեծ համաժողովն է: Նա նկատեց՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները տպավորված էին Հայաստանի ՏՏ համայնքով:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահՎասկեն Յակուբյանը նշեց, որ իրենք շատ պատճառներ ունեին՝ աջակցելու համաժողովի աշխատանքների կազմակերպմանը: Նա նկատեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման առաջնահերթություններից է, և ինքը կարծում է, որ համաժողովը կատարյալ հարթակ էր դրա համար: Յակուբյանը նկատեց՝ համաժողովը եռօրյա էր, բայց այն, ինչը կհաջորդի դրան, ևս շատ կարևոր է, նա կարևոր համարեց Հայաստանի ռեսուրսները սփյուռքի հետ կապելը:

«WCIT-2019»-ի կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչները բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ են ստացել հայկական ընկերություններից, ոմանք նշել են, որ համագործակցության համար նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել, իսկ ոմանք էլ արդեն իսկ ունեցած համագործակցությունն ամրապնդել են «WCIT-2019»-ի շրջանակում:

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում