Կոմիտասի ժառանգությունն անգնահատելի է. Արայիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը:

«Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Նրա ժառանգության դերը հայ ազգային երաժշտության մեջ անգնահատելի է, իսկ յուրօրինակ և չկրկնվող կոմպոզիտորական ոճը չի ենթարկվում որևէ դասակարգման»,-ասել է նախարարը:

Ա. Հարությունյանն արձանագրել է, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովն ունի կարևորագույն նշանակություն ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ հանրության համար: «Վստահ եմ, որ այն կծառայի իր նպատակին և այս օրերի ընթացքում կլինի լավագույն փորձի փոխանակում, միջմշակութային երկխոսության խորացում և համագործակցային սերտ կապերի հաստատում»,-ասել է նախարարը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին` Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությանը, Բեռլինի պետական գրադարանին և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանին:

Միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են նաև այն ֆակուլտետ, որտեղ սովորել է Կոմիտասը, ծաղկեպսակ են դրել նրա հուշատախտակին՝ հարգանքի տուրք մատուցելով Վարպետի հիշատակին:

Գերմանիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում նախատեսված են նաև ցուցահանդես, նրա ստեղծագործությունների ունկնդրումներ: Ներկայացուցչական հավաքի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 10-ին:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը