Թրամփը Փելոսիին մեղադրել Է պետական դավաճանության մեջ եւ պահանջել Է պաշտոնազրկել նրան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել Է պետական դավաճանության մեջ եւ հանդես Է եկել նրա «անհապաղ պաշտոնազրկման» օգտին: Համապատասխան հաղորդագրությունը նա հոկտեմբերի 6-ին զետեղել Է Twitter-ի իր Էջում, տեղղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի կարծիքով՝ Փելոսին իմացել Է Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆի «ստի ու մեծաթիվ կեղծումների» մասին, որին Թրամփն ավելի վաղ խիստ քննադատության Է ենթարկել եւ նույնիսկ պահանջել Է ձերբակալել նրա կողմից ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի բովանդակության խեղաթյուրման պատճառով: Այդ կապակցությամբ, պետության ղեկավարը պնդում Է, որ Փելոսին «բոլոր առումներով մեղավոր Է առանձնապես ծանր հանցագործությունների «…» եւ նույնիսկ պետական դավաճանության մեջ՝ Շիֆի հետ հավասարապես»:

«Ինչպես ես եմ կարծում՝ դա նշանակում Է, որ նրանք բոլոր նրանց հետ միասին, ովքեր չարամտորեն «նախահամաձայնության մեջ են մտել» իրենց հետ, նրանց բոլորին պետք Է անհապաղ իմպիչմենթ հայտարարվի»,- ընդգծել Է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ Է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ: Այդ մասին հայտնի Է դարձել ամերիկյան հետախուզական ծառայություններից մեկի աշխատակցի գանգատից, որը նա տակավին ամռանը ներկայացրել Է իր ղեկավարին: Կոնգրեսականների պահանջով սեպտեմբերի 26-ին իրազեկչի հաղորդագրության տեքստը հրապարակվել Է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի կայքում:

Ինչպես պնդում են ամերիկյան ԶԼՄ-ները, ԱՄՆ-ի նախագահը փորձել Է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիեւին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել Է այդ խոսակցության սղագրությունը: Դրանից հետեւում Է, որ Թրամփն, իրոք, խնդրել Է Զելենսկուն՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց դրանում ԱՄՆ-ի նախագահի կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան: Զելենսկին ինքը նույնպես հավաստիացրել Է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա: Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում: Նրանց կարծիքով, Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել Է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին