«Արմաթ» կրթական ծրագիրն արտահանվելու է Հնդկաստան   

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՏՏ ոլորտի խոշորագույն և ամենասպասված միջոցառման՝ հոբելյանական «Դիջիթեք Էքսպո 2019» ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին 2019 թ-ին «Ֆորբս» ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» («World’s Best Regarded Companies») ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ «Infosys» ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին եւ ԱՄԷ «Mubadala» ներդրումային ընկերության ղեկավար կազմը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, բացման արարողությունից անմիջապես հետո ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվել է «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտել են կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարեւորությունը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Հայերեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

Հայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը

Իրանը հայտարարել է, որ շարունակում է պաշտպանել Հորմուզի նեղուցը

Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը հասել է դաշնակցային հարաբերությունների մակարդակի

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել. 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին

«Կաթի համաշխարհային օր» միջոցառման hեղինակային իրավունքն արդեն Երեմյան ընկերությանն է

Մեկնարկել է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը վերականգնելու և արդիականացնելու նախագիծը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը

Փեզեշքիանը կոչ է արել պատերազմն ավարտել հիմա, երբ Իրանն ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում է