Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը հոկտեմբերի 5-ին հանդիպել են Սերբիայի պատրիարք, Նորին Սրբություն Իրինեյի հետ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հայաստանի նախագահը և Սերբիայի պատրիարքն ընդգծել են Հայ առաքելական եկեղեցու և Սերբ ուղղափառ եկեղեցու միջև ձևավորված ջերմ բարեկամական հարաբերությունները:

Նախագահ Սարգսյանը պատրիարք Իրինեյին է հաղորդել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ նշելով, որ ուրախ կլինեն Նորին Սրբությանը հյուրընկալել Հայաստանում։

Նշելով, որ սերբ և հայ ժողովուրդների ճակատագրերը շատ նմանություններ ունեն իրենց բաժին հասած դժվարություններով ու փորձություններով՝ Պատրիարք Իրինեյը կարևորել է երկու եկեղեցիների միջև առավել սերտ համագործակցությունը։

Զրուցակիցները նշել են, որ հայ և սերբ ժողովուրդների միջև դարեր շարունակ ձևավորված հարաբերությունները, դեռ միջնադարյան շրջանում հայերի ներկայությունը Սերբիայում, հայկական եկեղեցիների, հոգևոր և մշակութային ժառանգության ստեղծումը ամուր հիմք են՝ Հայ առաքելական և Սերբ ուղղափառ եկեղեցիների միջև համագործակցությունն ընդլայնելու համար։

Հայերեն

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը