Տիգրան Ավինյանն ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանին ու Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մանե Մադոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ թափանցիկությունը և հաշվետվողականությունը հանդիսանում են կառավարության հիմնական ուղենիշները: Նա կարևորել է քաղաքացիական հասարակության շարունակական աշխատանքը Հայաստանում տեղեկատվության ազատության իրավունքը պաշտպանելու և համապատասխան մշակույթ ձևավորելու, ինչպես նաև ոլորտի օրենսդրության մշակմանն աջակցելու հարցում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Շուշան Դոյդոյանը խորհրդանշական է համարել այն, որ հանդիպումը տեղի է ունենում Տեղեկատվության ազատության միջազգային օրվա նախօրեին և կարևորել քաղաքական ղեկավարության բարձր մակարդակում սույն հարցի նկատմամբ ուշադրությունը: Նրա խոսքով հանդիպման խթաններից մեկը հանդիսացավ սեպտեմբերի 5-ին փոխվարչապետի տրված հանձնարարարությունը պետական մարմիններին՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները պահպանելու մասին:

Շուշան Դոյդոյանն ընդգծել է, որ, համաձայն իրենց կատարած վերլուծության, 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել տեղեկատվության ազատության ապահովման հարցում: Միաժամանակ, դաշտում դեռևս առկա են մի շարք խնդիրներ և մարտահրավերներ: Նա ներկայացրել է հետազոտությունների արդյունքում հանրային կառավարման համակարգ-քաղաքացի փոխհարաբերություններում արձանագրված բացերը և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ: Այս ամենի առումով Տիգրան Ավինյանն նշել է, որ վերջերս մեկնարկել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացը, որը նպատակ ունի ամբողջությամբ վերանայելու կառավարման համակարգը, և որի շրջանակներում, ի շարս այլ հարցերի, կապահովվեն պետական համակարգի թափանցիկությունը, հաշվետվողականությունը և բարեվարքությունը:

Փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ քաղաքացիական հասարակության կողմից առաջարկվող շատ դրույթներ իրենց տեղը կգտնեն հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մեջ և առաջարկել զրուցակիցներին ակտիվորեն ընդգրկվել այս գործընթացում։

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայն որի՝ հանդիպմանը ներկա կազմակերպությունները շարունակական մշտադիտարկման կենթարկեն տեղեկատվության ազատության իրավունքի հետ կապված իրավիճակը և արդյունքները կներկայացնեն կառավարության ուշադրությանը:

Հայերեն

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ