ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան մոտ ապագայում

2 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, առանձին-առանձին և ընդհանրական հանդիպումների արդյունքներով:

Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ինչպես նշվում է ԵԱՀԿ լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության տեքստում, միջնորդները հանդիպում են ունեցել նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, կառույցի գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Համանախագահները երկու երկրների ԱԳ նախարարներին են ներկայացրել հունիսին Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպումից հետո իրենց գործունեության արդյունքները՝ ներառյալ մարդասիրական և անվտանգության վերաբերյալ քննարկումները Փարիզում և Ժնևում:

Միջնորդներն ընդգծել են կողմերի գործադրած ջանքերի դրական արդյունքները՝ ամռանը խախտումների նվազման ուղղությամբ, ինչպես նաև անմիջական շփումների հնարավորությունների օգտագործման կարևորությունը: Նրանք ցավ են արտահայտել մահվան ելքով վերջին միջադեպերի առնչությամբ:

Համանախագահներն ու նախարարները շարունակել են քննարկումները լարվածությունը նվազեցնելու, խաղաղությանն ուղղված մթնոլորտի ձևավորումը խրախուսելու, առարկայական բանակցությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ լրացուցիչ միջոցների գործադրման առնչությամբ: Վերահաստատելով իրենց մարտի 9-ի հայտարարությունը՝ միջնորդները խրախուսել են կողմերին նվազեցնել բորբոքող կամ բանակցությունների ելքը կանխորոշող հռետորաբանությունը:

Համանախագահները մտադիր են այցելել տարածաշրջան մոտ ապագայում:

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան