Քաղաքականություն

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն է նկատում

1 րոպեի ընթերցում

 ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն է նկատում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվություն է նկատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում Սիդորովը նշեց, որ հակամարտության կարգավորված չլինելը, սակայն, ՀԱՊԿ անդամ-պետությունների անվտանգության սպառնալիք է ստեղծում:

«Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Կարգավորման քաղաքական գործընթացներն ակտիվացել են՝ շնորհիվ հակամարտող կողմերի և միջազգային միջնորդների ջանքերի»,-ասաց Սիդորովը:

Նրա կարծիքով, սակայն, լիակատար հրադադարի համար դեռ շատ անելիք կա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում