Միջազգային

ԱՄՆ-ի ծովեզերքին մոտեցող «Դորիան» փոթորիկը վերստին սաստկացել Է

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ծովեզերքին մոտեցող «Դորիան» փոթորիկը վերստին սաստկացել Է

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դորիան» փոթորիկը, որը գոյացել Է Ատլանտյան օվկիանոսում եւ վերջին օրերին փոքր-ինչ թուլացել Էր, վերստին սաստկացել Է մինչեւ երրորդ աստիճան՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի հինգ հնարավորից, այն շարունակում Է մոտենալ ԱՄՆ-ի ծովեզերքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մթնոլորտային երեւույթի սահմաններում քամու առավելագույն արագությունը գերազանցում Է վայրկյանում 51 մետրը:

Ինչպես սպասվում Է, փոթորիկը Հարավային Կարոլինայի ափին կմոտենա առաջիկա մի քանի ժամվա ընթացքում: Այնուհետեւ այն կշարժվի Հյուսիսային Կարոլինայի ուղղությամբ:

Կենտրոնի գնահատումների համաձայն՝ առաջիկա մի քանի օրը Ջորջիայի, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաների նահանգներում սպասվում են հեղեղումներ ափամերձ շջաններում, ինչպես նաեւ մրրիկներ: Այս պահին ԱՄՆ-ի ատլանտյան ափին բնակվող շուրջ 2 միլիոն մարդ տեղեկացված Է «Դորիանի» մոտենալու կապակցությամբ տարհանվելու անհրաժեշտության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում