Միջազգային

Վիրջինիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով

1 րոպեի ընթերցում

Վիրջինիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել մոտեցող «Դորիան» փոթորկի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիրջինիայի նահանգապետ Ռալֆ Նորթեմն արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել «Դորիան» վերահաս փոթորկի պատճառով: Սեպտեմբերի 2-ին նրա խոսքը մեջբերել Է CNN հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դորիանը» լուրջ փոթորիկ Է, ներկայիս կանխատեսումները նշում են, որ այն կարող Է հասնել Վիրջինիայի մի մասին: Ես արտակարգ դրության ռեժիմ եմ սահմանում՝ տեղի իշխանություններին եւ հանրակցություններին օգնության պատշաճ մակարդակ ապահովելու համար (…)»,- նշել Է Նորթեմը:

«Դորիան» փոթորիկը սեպտեմբերի 1-ին մոլեգնել Է Բահամների հյուսիսային մասում գտնվող Աբակո կղզու ափին: Ավելի վաղ չորս նահանգ՝ Ֆլորիդան, Ջորջիան, Հարավային եւ Հյուսիսային Կարոլինաները, արտակարգ դրության ռեժիմ են սահմանել «Դորիանի» մոտենալու պատճառով:

Տեղական ժամանակով սեպտեմբերի 3-ի առավոտյան փոթորիկը, որի ուժն այժմ հասել Է 4-րդ կատեգորիայի ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի, փորձագետների գնահատումներով՝ պետք Է մոտենա Ֆլորիդայի նահանգի ափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում