Միջազգային

Ջորջիայում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով

1 րոպեի ընթերցում

Ջորջիայում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի նահանգապետ Բրայան Քեմպը արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել 12 օկրուգում «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում, որպեսզի օգնենք նախապատրաստման, հակազդման եւ վերականգնման աշխատանքներին»,- ասված Է նահանգապետի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը նույնպես արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով: Փոթորիկների դիտարկման կենտրոնի տվյալներով՝ «Դորիանն» ընդհուպ մոտեցել Է ամերիկյան Վիրջինյան կղզիների կազմի մեջ մտնող Սենտ Թոմաս կղզուն:

Փոթորկի ներսում քամու պոռթկումները հասնում են ժամում 120 կիլոմետրի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում