Ինովացիա

«Աշխարհը Հայաստան է գալիս». համոզված են WCIT 2019-ի ամերիկյան խմբի համակարգողները

3 րոպեի ընթերցում

 «Աշխարհը Հայաստան է գալիս». համոզված են WCIT 2019-ի ամերիկյան խմբի համակարգողները

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհը Հայաստան է գալիս». այսպես է բնորոշում հոկտեմբերի 6-9 Երեւանում կայանալիք WCIT՝ տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի համաժողովը, բիզնես ռազմավարության մասնագետ, ձեռնարկատեր Էմմա Առաքելյանը, ով Նյու Յորքում աշխատանքային խմբի կազմում օգնում է կազմակերպել համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ այս կոնգրեսի կազմում են համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների 90 տոկոսը՝ բոլոր խոշոր խաղացողները: Ըստ Էմմա Առաքելյանի՝ ամեն ինչ արվում է, որ նրանք բոլորը Հայաստան այցելեն:

Նրա խոսքով, նախկինում այս կոնգրեսը կազմակերպվել է համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մայրաքաղաքներում՝ Սան Ֆրանցիսկոյում, Տոկիոյում, Փարիզում: Հայաստանում կոնգրեսի անցկացումը կարեւոր խորհրդանիշ է:

Աշխատանքային խմբի անդամ, Նյու Յորքում գործող փաստաբան Արմեն Մորիանն ընդգծում է՝ հոկտեմբերին Հայաստան են ժամանելու բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող տիեզերական, ռազմական, առողջապահական, բանկային եւ այլ ոլորտների խոշոր ներկայացուցիչներ:

«Մենք ունենք անհավատալի պատմություն աշխարհին ներկայացնելու: Մենք պարզապես մի երկիր չենք, որը շահել է այս համաժողովն իր մոտ անցկացնելու իրավունքը: Մենք ունենք 6000 տարվա պատմություն, որտեղ մենք քաղաքակրթության արշալույսից ի վեր եղել ենք նորարար ժողովուրդ՝ մարդկության զարգացման յուրաքանչյուր ոլորտում»,-նշել է նա:

Նոր տեխնոլոգիաներն իրենց հետ, սակայն, ոչ միայն լուծումներ, այլեւ՝ նոր վտանգներ են բերում, նշում է գլոբալ կրթության ոլորտի առաջատար Դեբորա Դեվեջյանը: Հենց այստեղ Հայաստանը կարող է աշխարհին առաջարկել էթիկական խնդիրների լուծման իր տեսլականը:

«Տեխնոլոգիան հսկայական առաջընթաց է գրանցել բազմաթիվ ոլորտներում՝ գենետիկա, ռոբոտայնացում, կլոնավորում, գեների փոփոխում: Այս տեխնոլոգիաները խոստանում են լուծումներ բազմաթիվ խնդիրների, սակայն, կրում են նոր վտանգներ, որոնց մասին պետք է խորհել արդեն այս պահին»,-ասել է նա:

Աշխատանքային խմբի անդամների խոսքով, Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը», որը արմատապես փոխեց իրավիճակը երկրում, մեծապես նպաստեց նաեւ Երեւանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նոր որակով կազմակերպմանը:

«Համոզված չեմ, որ եթե մենք զրուցեինք մինչեւ «Թավշյա հեղափոխությունը», այս համաժողովի մասնակիցների նույնիսկ կեսը ցանկություն հայտներ մասնակցել դրան, որովհետեւ, գիտեք, կոռումպացված երկրի պիտակը չի նպաստում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը», - նշում է Էմմա Առաքելյանը:

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում