Նիկոլ Փաշինյանի ուղերձը հստակ էր՝ բաժանարար գծեր չեն կարող լինել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը յուրօրինակ և կարևոր էր՝ թե´ անցկացման ձևաչափի, թե՛ ներառած թեզերի տեսանկյունից:

Ձևաչափի տեսանկյունից կարևոր է փաստել, որ ՀՀ նորանկախ պատմության ընթացքում առաջին անգամն էր, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը հանդես էր գալիս Արցախի Հանրապետության անկախության խորհրդանիշ հանդիսացող Վերածննդի հրապարակից՝ իր խոսքն ուղղելով Արցախի ժողովրդին:

Հնչած շեշտադրումների տեսանկյունից, թերևս, ամենակարևոր և առանցքայինը վերաբերում էր համազգային միասնականությանը: Տարիներ շարունակ ղարաբաղցի, հայաստանցի, իջևանցի, գյումրեցի և բաժանարար գծեր պարունակող նմանատիպ շահարկումների ֆոնին շատ կարևոր էր, որ ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ դատապարտվեց «համայնքային» այդ մտածողությունը և կարևորվեց համահայկականության, միասնականության ընկալման կարևորությունը՝ լինի դա Հայաստանում, Արցախում, թե՝ Սփյուռքում (վերջինիս պարագայում պատահական չէին պարսկահայեր, լիբանանահայեր, հունահայեր և նման այլ խմբավորումների անթույլատրելիության մասին շեշտադրումները):

Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության տեսանկյունից հատկանշական էին նաև Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներից Արցախի և Սփյուռքի անմասն չմնալու վերաբերյալ թեզերը, որոնք ընդգծում էին հազարավոր արցախցիների և սփյուռքահայերի դերակատարումը մայր Հայաստանում ընթացող կարևորագույն քաղաքական գործընթացներում:

Միասնականության ամրապնդմանն էին ուղղված նաև ընդհանուր տեսլականի ձևավորման կարևորության վերաբերյալ թեզերը, որտեղ չկար Արցախի, Հայաստանի և Սփյուռքի օրակարգերի տարանջատում: Սահմանված խնդիրներն ընդհանուր են, դրանց իրականացումը պահանջում է միասնական և փոխլրացնող ջանքեր, իսկ նպատակը հստակ է՝ Հայաստանի, Արցախի զարգացումն ու Սփյուռքի ամրապնդումը:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ՀՀ վարչապետի ելույթն ազդարարեց համազգային օրակարգի ձևավորման և այն կյանքի կոչելու ռազմավարությունների մշակման կարևոր գործընթացի մեկնարկը: Հայաստանն իր տեսլականը ներկայացրեց, և բավական կարևոր է, որ Արցախն ու Սփյուռքը ևս հանդես գան հստակ առաջարկներով, որոնց ամբողջացման արդյունքում էլ կարող է հաստատվել համազգային օրակարգը՝ իր նպատակներով ու գործողությունների հստակ ծրագրով:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

ԿԸՀ նախագահը հայտնեց Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են