Փաստ մեկնաբանությամբ

Նիկոլ Փաշինյանի ուղերձը հստակ էր՝ բաժանարար գծեր չեն կարող լինել

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի ուղերձը հստակ էր՝ բաժանարար գծեր չեն կարող լինել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը յուրօրինակ և կարևոր էր՝ թե´ անցկացման ձևաչափի, թե՛ ներառած թեզերի տեսանկյունից:

Ձևաչափի տեսանկյունից կարևոր է փաստել, որ ՀՀ նորանկախ պատմության ընթացքում առաջին անգամն էր, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը հանդես էր գալիս Արցախի Հանրապետության անկախության խորհրդանիշ հանդիսացող Վերածննդի հրապարակից՝ իր խոսքն ուղղելով Արցախի ժողովրդին:

Հնչած շեշտադրումների տեսանկյունից, թերևս, ամենակարևոր և առանցքայինը վերաբերում էր համազգային միասնականությանը: Տարիներ շարունակ ղարաբաղցի, հայաստանցի, իջևանցի, գյումրեցի և բաժանարար գծեր պարունակող նմանատիպ շահարկումների ֆոնին շատ կարևոր էր, որ ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ դատապարտվեց «համայնքային» այդ մտածողությունը և կարևորվեց համահայկականության, միասնականության ընկալման կարևորությունը՝ լինի դա Հայաստանում, Արցախում, թե՝ Սփյուռքում (վերջինիս պարագայում պատահական չէին պարսկահայեր, լիբանանահայեր, հունահայեր և նման այլ խմբավորումների անթույլատրելիության մասին շեշտադրումները):

Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականության տեսանկյունից հատկանշական էին նաև Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացներից Արցախի և Սփյուռքի անմասն չմնալու վերաբերյալ թեզերը, որոնք ընդգծում էին հազարավոր արցախցիների և սփյուռքահայերի դերակատարումը մայր Հայաստանում ընթացող կարևորագույն քաղաքական գործընթացներում:

Միասնականության ամրապնդմանն էին ուղղված նաև ընդհանուր տեսլականի ձևավորման կարևորության վերաբերյալ թեզերը, որտեղ չկար Արցախի, Հայաստանի և Սփյուռքի օրակարգերի տարանջատում: Սահմանված խնդիրներն ընդհանուր են, դրանց իրականացումը պահանջում է միասնական և փոխլրացնող ջանքեր, իսկ նպատակը հստակ է՝ Հայաստանի, Արցախի զարգացումն ու Սփյուռքի ամրապնդումը:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ՀՀ վարչապետի ելույթն ազդարարեց համազգային օրակարգի ձևավորման և այն կյանքի կոչելու ռազմավարությունների մշակման կարևոր գործընթացի մեկնարկը: Հայաստանն իր տեսլականը ներկայացրեց, և բավական կարևոր է, որ Արցախն ու Սփյուռքը ևս հանդես գան հստակ առաջարկներով, որոնց ամբողջացման արդյունքում էլ կարող է հաստատվել համազգային օրակարգը՝ իր նպատակներով ու գործողությունների հստակ ծրագրով:

Լիանա Հովհաննիսյան

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Հայաստան

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Այգեշատի մանկապարտեզը․ վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Մարզեր

Նիկոլ Փաշինյանն այցելել է հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Մարզեր

Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

Մարզեր

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին

ՀՀ վարչապետն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Հայաստան

ՀՀ վարչապետն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

Մարզեր

ՀՀ վարչապետը Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոնում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Մարզեր

Վարչապետն Էջմիածնում հետևել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում